Մակրոնը կոչ է արել հարգել Գազայի բնակիչների՝ պաղեստինյան պետություն ստեղծելու ձգտումը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Գազայի հատվածի երկարաժամկետ սեփականության վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությունն անընդունելի է Փարիզի համար։
«Գազան անապատային տարածք չէ, այլ երկիր, որտեղ երկու միլիոն մարդ է ապրում և ցանկանում է մնալ այնտեղ», - CNN-ին տված հարցազրույցում Մակրոնի խոսքերը մեջբերում է BFMTV-ն։ «Չի կարելի երկու միլիոնին ասել, որ նրանք հեռանան»։
Մակրոնն ասել է, որ անհրաժեշտ է Գազայի հատվածի համար քաղաքական լուծում գտնել, որը «հարգում է Պաղեստինի ժողովրդի՝ սեփական պետություն ունենալու ցանկությունը»։ Նա նաև կոչ է արել հարգել Եգիպտոսի և Հորդանանի ինքնիշխանությունը։
Փետրվարի 4-ին Թրամփը Սպիտակ տանը կայացած բանակցություններից հետո Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Վաշինգտոնը դիտարկում է Գազայի հատվածի երկարաժամկետ սեփականությունը՝ այն զարգացնելու համար՝ ի շահ Մերձավոր Արևելքում խաղաղության։ Նա հանդես է եկել պաղեստինցիներին անկլավից տարածաշրջանի այլ երկրներ վերաբնակեցնելու օգտին։
News.am