Հայաստան է ժամանել ԵՄ առաջին փորձագիտական առաքելությունը՝ քննարկելու վիզաների ազատականացման հարցը

Հայաստան է ժամանել Եվրամիության առաջին փորձագիտական առաքելությունը՝ քննարկելու վիզաների ազատականացումը: Այս մասին հայտնում է Armenian Business Portal տելեգրամյան ալիքը։

Փորձագետները սկսել են Հայաստանի և ԵՄ-ի միջև մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման համար առկա իրավիճակի և պահանջների վերլուծությունը:

Մինչև փետրվարի 14-ը նրանք հանդիպումներ կանցկացնեն և կգնահատեն առանցքային ասպեկտները, ներառյալ միգրացիոն գործընթացները, կենսաչափական փաստաթղթերը և թվայնացումը: Աշխատանքի արդյունքները կօգնեն որոշել հետագա քայլերը վիզաների ազատականացման շուրջ երկխոսության շրջանակներում։

Alpha News