Հորդառատ անձրևներ և հեղեղումներ. Լոս Անջելեսում նոր աղետ է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱՄՆ-ի Լոս Անջելեսի շրջանում, որտեղ հունվարին հրդեհներ էին մոլեգնում, հորդառատ անձրևների հետևանքով հեղեղումներ ու սողանքներ են առաջացել։ Այս մասին գրում է «New York Post» թերթը։

 

Լրատվամիջոցը, հղում անելով սոցցանցային հրապարակումներին, նշում է, որ Լոս Անջելեսի որոշ հատվածներում հեղեղումների հետևանքով ջրի մակարդակը հասել է 120 սանտիմետրի, ճանապարհները գետերի են վերածվել, տների տանիքներ են պոկվել։ Խաղաղ օվկիանոսի ափի մի մասը քարերով է լցվել։

Վնասներ են արձանագրվել քաղաքի կենտրոնում, ինչպես նաև Մալիբուի, Սան Ֆերնանդո հովտի, Սան Գաբրիելի հովտի, Վեսթսայդի, Ալտադենայի, Արևելյան Լոս Անջելեսի, Հարավարևելյան Լոս Անջելեսի, Ուիտիերի և Սան Գաբրիել լեռների որոշ հատվածներում:

Հիշեցնենք` Կալիֆոռնիայում հունվարին մոլեգնած հրդեհների վնասը միլիարդավոր դոլարների է հասնում։

Sputnik Արմենիա