2025-02-15 09:14
Լրատվական գործակալություններ
ԱՄՆ-ը պաշտոնապես պատժամիջոցներ է կիրառել ՄՔԴ-ի գլխավոր դատախազի նկատմամբ
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը, նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ, պատժամիջոցների ցանկում ներառել է Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ, բրիտանացի Քարիմ Խանին։
Թրամփի նման կարգադրության պատճառն այն է, որ ՄՔԴ-ն անցյալ տարի ձերբակալության օրդեր է տվել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Իսրայելի այն ժամանակվա պաշտպանության նախարար Ջոաբ Գալանտի նկատմամբ: Դրա մասին հայտնել է BBC-ն։
ՄՔԴ-ն 2023 թվականի մարտին, Խանի նախաձեռնությամբ, ձերբակալության օրդեր տվեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի նկատմամբ՝ նրանց մեղադրելով ուկրաինացի երեխաներին ապօրինի արտաքսելու մեջ։
News.am