Հռոմի պապն առայժմ կմնա հիվանդանոցում
Հռոմի Ֆրանցիսկոս պապն առաջիկա օրերին էլ կմնա հիվանդանոցում: Տեղեկությունը հայտնում է Սուրբ աթոռի մամուլի ծառայությունը։
«Վերջին օրերին և այսօր կատարված թեստերի արդյունքներով պարզվել է, որ առկա է շնչառական տրակտի պոլիմիկրոբային վարակ, ինչը հանգեցրել է բուժման հետագա փոփոխության: Բոլոր հետազոտությունները ցույց են տալիս, որ բարդ կլինիկական պատկեր է, որը համարժեք հիվանդանոցային բուժում է պահանջում», - ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` փետրվարի 14-ին 88-ամյա Հռոմի պապն ընդունելության ավարտից հետո ուղևորվել է Հռոմի «Gemelli» կլինիկա՝ հետազոտություն անցնելու և բրոնխիտի բուժումը հիվանդանոցային պայմաններում շարունակելու համար: Նա մինչև փետրվարի 17-ը չի մասնակցի որևէ միջոցառման։
Ավելի վաղ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել որոշ ցուցանիշների բարելավում:
Sputnik Արմենիա