2025-02-17 19:59
Լրատվական գործակալություններ
Ուշակով․ Ռուսաստանն ու Միացյալ Նահագները կքննարկեն երկկողմ հարաբերությունների վերականգնումը և Ուկրաինան
Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահագների ներկայացուցիչները Էր Ռիադում կհանդիպեն՝ քննարկելու համար երկկողմ հարաբերությունների վերականգնման, նախագահական բանակցությունների կազմակերպման և Ուկրաինայում կարգավորման գործընթացի մեկնարկի հարցը։
Ըստ ТАСС-ի՝ դրա մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, որը հանդիպմանը ներկայացնելու է ռուսական կողմին։
«Կքննարկվեն բնականոն հարաբերությունների վերականգնման հարցը, Ուկրաինայի վերաբերյալ հնարավոր բանակցությունների սկիզբը, ինչպես նաև ամենաբարձր մակարդակով շփումների հեռանկարները», - թվարկել է նա հանդիպման օրակարգը։
News.am