2025-02-18 11:38
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանի վարչապետը և Իրանի փոխնախագահը քննարկել են Իրանից Նախիջևան ճանապարհի կառուցման ընթացքը
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը փետրվարի 17-ին Թեհրան կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամադ Ռեզա Արեֆիի հետ։
Ադրբեջանական կողմի տեղեկացմամբ՝ հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունների ներկա վիճակը, ինչպես նաև համագործակցության հեռանկարները տնտեսության, առևտրի, ներդրումների, տրանսպորտի և տարանցման, նավթի և գազի, էներգետիկայի և հումանիտար ոլորտներում։
Տեղեկացվել է նաև, որ կողմերը քննարկել են Իրանում «Արևելյան Զանգեզուր-Նախիջևան» երթուղու տրանսպորտային ենթակառուցվածքի կառուցման, «հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի զարգացման և այլ նախագծերի ընթացքը։
News.am