2025-02-18 14:07
Լրատվական գործակալություններ
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է հարուցվել սպանության հոդվածով
Զինծառայող Սևակ Հովհաննիսյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է հարուցվել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Նա նշեց, որ քրեական վարույթը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1–ին մասով (սպանություն)։
Հիեցնենք` ՀՀ ՊՆ–ն հայտնել էր, որ փետրվարի 17-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Սևակ Վարդանի Հովհաննիսյանի դին՝ հրազենային վնասվածքով։