2025-02-19 12:35
Լրատվական գործակալություններ
ՊՆ․ Զորամասերից մեկի ճաշարանի խոհանոցային հատվածում բռնկված հրդեհը մարվել է, տուժածներ չկան
ՊՆ N զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում բռնկված հրդեհը մարվել է: Տուժածներ չկան: Այս մասին NEWS.am-ին հայտնել են ՊՆ-ից:
Հրդեհի բռնկման հանգամանքները, ինչպես նաև նյութական վնասի չափը ճշտվում են:
ՊՆ-ն տեղեկացնում է, որ լրատվամիջոցում զետեղված պնդումն այն մասին, թե իբր ՊՆ N զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում բռնկված փոքր «հրդեհն անխուսափելի էր, քանի որ ճաշարանը հին էր», չի համապատասխանում իրականությանը:
«Տվյալ ճաշարանը վերանորոգվել է և նոր գույքով համալրվել նախորդ տարի՝ 2024 թվականին»,- ասված է հաղորդագրությունում:
Նշենք, որ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Գեղարքունիքում գտնվող Պաշտպանության նախարարության N զորամասերից մեկի ճաշարանն է վառվում։