2025-02-19 16:15
Լրատվական գործակալություններ
Իսրայելի վարչապետն ընդունել է Ադրբեջանի նախագահի օգնականին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ընդունել է Ադրբեջանի նախագահի օգնական, Ադրբեջանի նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևին։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին տեղեկություն է տարածել Իսրայելում Ադրբեջանի դեսպանատունը։
Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Իսրայելի միջև երկկողմ համագործակցության հարցեր։ Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային իրադարձությունները։
News.am