Իտալիայի արտգործնախարար․ Ռուբիոն ասել է, որ ԵՄ-ն կմասնակցի Ուկրաինայի պատերազմի շուրջ բանակցություններում

Իտալիայի արտգորնախարար Անտոնիո Տայանին իր հերթին պատմել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ կապի սեանսի նիստի, որի վերաբերյալ ավելի վաղ հայտնել էր Ֆրանսիայի ԱԳՆ-ն, հայտնում է BBC-ն։

Զրույցին, բացի Տայանիից, մասնակցել են նրա գործընկերները Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից և Գերմանիայից, ինչպես նաև ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Քայա Կալլասը։ Ռուբիոն նրանց ներկայացրել է երեքշաբթի ավելի վաղ Էր Ռիադում ռուսական պատվիրակության հետ հանդիպման բովանդակությունը։

«Ռուբիոյի խոսքերը շատ պարզ էին: Եվրոպան կմասնակցի բանակցություններին շատ հստակ պատճառով՝ մենք պատժամիջոցներ ենք կիրառել Ռուսաստանի նկատմամբ, այդ պատժամիջոցները մնում են ուժի մեջ, և բանակցություններ չեն կարող լինել, եթե պատժամիջոցների հարցը դրված չէ սեղանին, և այս սեղանի շուրջ նրանք են, ովքեր սահմանել և կիրառում են այդ պատժամիջոցները»,-ըստ Reuters գործակալության՝ նշել է Տայանին։

Պետքարտուղարության հայտարարությունը ևս հաստատում է զրույցի փաստն ու թեման, սակայն եվրոպական երկրների մասնակցության խոստումների վերաբերյալ ոչինչ չի ասվում։ Ավելի վաղ Թրամփի վարչակազմի պաշտոնյաները հայտարարել էին, որ եվրոպական երկրներին բանակցությունների սեղանի շուրջ չեն տեսնում:

News.am