Արցախցի պատգամավոր․ Իշխանությունը փորձում է հենարան գտնել թուրք-ադրբեջանական տանդեմի մեջ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե նոր Սահմանադրության ընդունման համար հանրաքվե է պետք անցկացնել, թուրք-ադրբեջանական տանդեմի հերթական պահանջի ընդունումն է։ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում այսպես բնորոշեց Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։
Փաշինյանը փետրվարի 19–ին հանդես եկավ ուղերձով` նշելով, որ Էական է համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունումը։
«Բոլորս հասկանում ենք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի հերթական պահանջն է, որին տրվել են օրվա իշխանությունները, և այսօր նրանք փորձում են հաճոյանալ թուրք-ադրբեջանական տանդեմին և իրենց համար հենարան գտնել հենց այդ տանդեմի մեջ»,- նշեց Գալստյանը։
Նրա խոսքով՝ Արցախի տարածքը կորսվեց և բռնազավթվեց Ադրբեջանի կողմից հենց Փաշինյանի օգնությամբ, միջնորդությամբ ու անմիջական մասնակցությամբ։ Այսօր իրենք պայքարում են արցախցիների իրավունքների, այդ թվում՝ վերադարձի համար, որ այն բերվի միջազգային օրակարգ։ Միաժամանակ արցախցի պատգամավորը նշեց՝ քանի դեռ չկան բանակցություններ, չկա Արցախի անվտանգության երաշխավորի՝ ՀՀ կողմից ինստիտուցիոնալ պահանջ, որ հարցը մտնի միջազգային հարթակների օրակարգ, Արցախի հարցը քննարկվել չի կարող որևէ այլ դաշտում։ Անդրադառնալով նոյեմբերի 9-ի փաստաթղթին՝ պատգամավորը նշեց՝ Ադրբեջանն անընդհատ բարձրաձայնում է 9-րդ կետի հարցը, բայց ՀՀ իշխանությունները չեն կարողանում նրան պատասխանել, որ մինչև 9-րդ կետը դեռ 8 կետ էլ կա, որոնք հենց ինքը՝ Ադրբեջանը, կոպտորեն խախտել է։
«Նրանք, լինելով պարտության սիմվոլներ, չեն կարողանալու երբևէ այդ հարցը բանակցել, նրանք չեն բանակցում, գլխիկոր վիճակում են և կատարում են հրահանգներ, այլ ոչ թե բանակցությունների ընթացքում գալիս են ինչ-որ եզրահանգման»,- ընդգծեց Գալստյանը։
Նա կարծում է, որ կան հնարավորություններ Արցախի հարցը բարձրաձայնելու համար, սակայն օրվա իշխանություններն այդ հարցով չեն զբաղվելու։ Ավելին`իշխանությունները փորձում են Արցախի հարցն այնպես փակել, որ իրենցից հետո էլ չկարողանան այն վերականգնել։ Գալստյանը վստահ է, որ այս հարցը որևէ իշխանության սեփականությունը չէ, հետևաբար որևէ իշխանության օրոք դա հնարավոր չի լինելու անել։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-12 12:50
Низкий рейтинг действующей власти и нулевые шансы на переизбрание еще не означают, что победа новой, солидной власти на выборах (очередных или внеочередных) обеспечена, предупреждает член Группы Альтернативных проектов политолог Ваге Ованнисян.
-
2025-05-12 12:47
Генеральный прокурор Армении Анна Вардапетян 12 мая на заседании Национального Собрания во время обсуждения отчета об итогах деятельности ведомства за 2024 год пояснила, что именно прокуратура требует взыскать со второго президента республики Роберта Кочаряна и связанных с ним лиц по иску о конфискации имущества незаконного происхождения.
-
2025-05-12 12:46
Китай и США договорились с 14 мая обоюдно приостановить применение тарифов в размере 24 процентных пунктов на первоначальный 90-дневный период. Об этом говорится в совместном заявлении КНР и США.
-
2025-05-12 12:45
Граждане требуют, чтобы должностные лица, занимающие высокие государственные должности и посты, в обязательном порядке проходили психиатрическое медицинское обследование.