ՀՀ ՆԳՆ․ ՌԴ անվտանգային մարմինների ներկայացուցիչները ոստիկանության բաժին չեն ներխուժել

Ռուսաստանի Դաշնության անվտանգային մարմինների ներկայացուցիչները ոստիկանության բաժին չեն ներխուժել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։

Նշենք, որ փետրվարի 19-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Հայաստանում գտնվող, Ռուսաստանի Դաշնության կողմից հետախուզվողի հայտնաբերման և ոստիկանության բաժին հրավիրելու վերաբերյալ հոդված է հրապարակել, որում նշված է, թե ոստիկանության բաժին են ներխուժել Ռուսաստանի Դաշնության անվտանգային մարմինների ներկայացուցիչներ։

«Հոդվածում նշված անձը ՌԴ իրավապահների կողմից գտնվում է հետախուզման մեջ։ Նա ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից փետրվարի 13-ին հրավիրվել է ՀՀ ՆԳՆ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության (ՀՈԳՎ) մետրոպոլիտենի բաժին: ԱՊՀ կառավարության ղեկավարների` անձանց միջպետական հետախուզման իրականացման վերաբերյալ իրավասու մարմինների մասին կանոնակարգի շրջանակում ՀՀ գործուղված ՌԴ ՆԳՆ ներկայացուցիչները գտնվել են mետրոպոլիտենի բաժնում։ Նույն այդ կանոնակարգով` ՌԴ իրավապահների ներկայությամբ կատարվել է հետախուզվողի փաստաթղթավորում»,– ասված է հաղորդագրությունում։

ՆԳ նախարարությունից հայտնում են, որ խափանման միջոց ընտրված չլինելու պայմաններում հետախուզվողն ազատ է արձակվել:

Sputnik Արմենիա