Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ «А ТЕПЕРЬ Я НАТАША» ՄԱՍԿԱՐԱԴԸ ՉԻ ԱՇԽԱՏՈՒՄ

Տնային կալանքում գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն արձագանքել է իկոլ Փաշինյանի գաղափարախոսական ուղերձին.

««Ես դավաճան չեմ, ես «գաղափարախոս» եմ». սա էր մոտ մեկ ժամվա ընթացքում Նիկոլը փորձում լցնել մեր գանգատուփերի մեջ, թեպետ իրականում այդ զազրելի՝ իր բովանդակությամբ և փնթի՝ իր փաթեթավորմամբ կուտը ավելի շուտ մոխրագույն (գորշ) գայլի 14 երանգների մասին էր։

«А теперь я Наташа» մասկարադը չի աշխատում, քանզի գլխաշորի տակից ակնբախ են «Գյուլչատայի» դիմագծերը։

Այս հակահայկական օպերացիան վաղուց էր տեսանելի, և միայն ընթացիկ ամսվա մեջ երկու անգամ դրան անդրադարձել եմ՝ տարբեր ձևաչափերով։

1. «Փաշինյանը երկար-բարակ խոսում էր իր դավաճանական քաղաքականության գաղափարական հիմքերի մասին, որոնք, հենց իր խոստովանությամբ, չեն համապատասխանում հայկական, ավանդական, պատմականորեն ձևավորված «սոցիալ-հոգեբանությանը», և ավտորիտարիզմի շան գլուխը թաղված է հենց այստեղ։

Սա է տիպիկ բռնատիրական վարքագիծը՝ բռնի փոխել հասարակության կոդերը, վզներիս փաթաթել ինքնաշեն «գաղափարական» պարաններ։

Այսպես են վարվել և վարվում բոլոր ավտորիտար կառավարիչները՝ Հյուսիսային Կորեա, Ադրբեջան, Թուրքիա, Թուրքմենստան և այլն։

Եվ սա անում է՝ չունենալով համապատասխան մանդատ, քանզի 2018-ին մարդկանց խաբել է բոլորովին այլ լոզունգներով, իսկ 2021-ին գնացել է ընտրություններին «հայրենասիրական» օրակարգով։ Էլ չասեմ, որ «գաղափարական» առաջնորդ լինելու համար նա չունի նաև ոչ ինտելեկտուալ պոտենցիալ, և ոչ էլ բարոյական հեղինակություն»։

01.02.2025

2. «Ակնհայտ է, որ Փաշինյանը գաղափարական հիմք է փորձում ստեղծել սեփական իշխանությունը երկարաձգելու և Հայաստանը թուրքական աշխարհին ծախելու համար»:

04.02.2025

Հ.Գ. Հղումը տեղադրված է Արմեն Աշոտյանի ընկերների կողմից, ովքեր փաստաբանների միջոցով Արմենից ստացել են նման թույլտվություն և հասանելիություն։

Ցավոք, Արմենն անձամբ իր էջերը վարելու իրավունք չունի և չի կարող արձագանքել նաև ձեր մեկնաբանություններին ու նամակներին՝ մինչ իր ազատությունը։

Արմենը շնորհակալ է ձեզ, խնդրում է շարունակել պայքարը, իսկ քննարկումներում պահպանել մաքսիմալ կոռեկտությունը»։

Panorama.am