Վրաստանից հայտարարում են, որ Արևմուտքը իրենց ստիպել է «երկրորդ ճակատ» բացել Ռուսաստանի դեմ
Արևմուտքի ներկայացուցիչները ճնշում են գործադրել Վրաստանի կառավարության վրա՝ ստիպելով «երկրորդ ճակատ» բացել Ռուսաստանի դեմ։ Այս մասին այսօր հայտարարել է երկրի իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, փոխանցում է Regnum-ը։
Նրա խոսքով, նախկինում վրացական իշխանությունների համար դժվար էր հրապարակայնորեն մանրամասներ հայտնել, թե ինչպես են Վրաստանին ստիպել պատերազմ սկսել Ռուսաստանի հետ։
«Նրանք խոսեցին կոպիտ և ուղղակի ուժով՝ սեղմելով ձեռքերը և կոչ արեցին բացել «երկրորդ ճակատը» երկրում»,-ասել է Կալաձեն լրագրողներին:
Նա նաև ասել է, որ Արևմուտքը Վրաստանի իշխանություններից պահանջել է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ և չարտերային թռիչքներ կազմակերպել՝ վարձկաններ ուղարկելու համար Ուկրաինա, սակայն կառավարությունը հրաժարվել է կատարել այս պահանջները։
«Փաստինֆո»