2025-02-21 11:53
Լրատվական գործակալություններ
Չինաստանում նոր կորոնավիրուս է հայտնաբերվել չղջիկների մոտ
Չինաստանի վարակաբանները չղջիկների նոր կորոնավիրուս են արձանագրել, որը կարող է վարակել մարդկանց COVID-19-ի նման։
Ըստ «South China Morning Post»-ի՝ այս վիրուսը HKU5 կորոնավիրուսի նոր շարքն է, որն առաջին անգամ հայտնաբերվել է Հոնկոնգում ճապոնական չղջիկի մոտ:
Վիրուսի ուսումնասիրությունն անցկացվել է Գուանչժոուի լաբորատորիայում՝ Չինաստանի գիտությունների ակադեմիայի Գուանչժոուի մասնաճյուղի, ինչպես նաև Ուհանի համալսարանի և Ուհանի վիրուսաբանության ինստիտուտի մասնագետների հետ միասին։
Գիտնականները պարզել են, որ չղջիկների նմուշներից առանձնացրած վիրուսը կարող է վարակել մարդու բջիջները։
Sputnik Արմենիա