Մանտուրով․ Ռուսական շուկայում բացարձակ առաջնահերթություն է տրվում ԵԱՏՄ-ի ընկերություններին
Ռուսական շուկայում բացարձակ առաջնահերթություն է տրվում ԵԱՏՄ-ի ընկերություններին և հայրենական ձեռնարկություններին։ Այս մասին ասել է ՌԴ առաջին փոխվարչապետ Դենիս Մանտուրովը։
Նա մեկնաբանել է ռուսական շուկան լքած արտասահմանյան ընկերությունների հնարավոր վերադարձը։ Առաջին փոխվարչապետն ընդգծել է, որ Ռուսաստանը թույլ կտա իր շուկա մտնել այն ընկերություններին, որոնցով անձամբ է շահագրգռված։
«Այն ժամանակահատվածում, երբ մեկը մյուսի հետևից ձևավորվում էին պատժամիջոցային փաթեթները, պետական գնումների հետ կապված մեր նախապատվությունների, ինչպես նաև աջակցության միջոցառումների համակարգը լուրջ առաջընթաց է ապրել. այսօր մեր տեխնոլոգիական ինքնիշխանության համար ամենակարևոր ոլորտներում բացարձակ առաջնահերթություն են կազմում հայրենական, ինչպես նաև ԵԱՏՄ արտադրողները», - ասել է Դենիս Մանտուրովը։
Օտարերկրացիների հետ համատեղ նախագծերի համար պայմաններ են ստեղծվել տեղայնացման, տեխնոլոգիաների փոխանցման և ռուս մասնակիցների կողմից նախագծերի նկատմամբ վերահսկողության վերաբերյալ։ Սանտուրովը նշել է, որ այդ սկզբունքներից հետ չեն կանգնի, և սա այն իրականությունն է, որը պետք է նկատի ունենան արտասահմանյան ընկերությունները։
Նշենք, որ ԵԱՏՄ անդամ են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը Ղազախստանը և Ղրղստանը։
Sputnik Արմենիա