ՀՀ ՊՆ․ Հետաձգվել են երդման արարողությունները, սահմանափակվել տեսակցությունները
Առատ ձյան պատճառով ՀՀ ԶՈւ–ում նորակոչիկների երդման արարողությունները հետաձգվել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ երդման արարողությունների հետաձգումը, տեսակցությունների սահմանափակումը, ազատ արձակումներն ու արձակուրդների տրամադրման ժամանակավորապես արգելքը պայմանավորված է եղանակային անբարենպաստ պայմաններով, ինչպես նաև անձնակազմի շրջանում կանխելու սուր շնչառական վարակների ներթափանցումը և տարածումը։
«Կազմակերպվող բոլոր միջոցառումների նպատակը զինծառայողների առողջության պահպանումն է»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ առատ ձյունն անբարենպաստ պայմաններ է ստեղծել հանրապետությունում։ Մի շարք ճանապարհներ փակվել են, դպրոցներում դասերը հետաձգվել են, իսկ բուհերի մի մասն անցել է հեռավար ուսուցման։
Sputnik Արմենիա