Գյումրիում ծեծել են շտապօգնության բուժակին. Ոստիկանները համոզում են, որ դեպքի մասին չբարձրաձայնվի

Այսօր՝ փետրվարի 21-ին, Շիրակի մարզում հերթական անգամ բռնութուն է կիրառվել Հիպոկրատի երդմանը հավատարիմ, իր մասնագիտական աշխատանքը կատարող, առողջ համակարգի աշխատակցի նկատմամբ, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ժամը 04:30-ի 05:00-ի սահմաններում Ազատան գյուղից կանչ է ստացվել Գյումրի քաղաքի շտապօգնություն և նշված կանչի վայր է մեկնել Գյումրու շտապօգնության կայանի բուժբրիգադը՝ բուժակ Մհեր Քոլոյանի գլխավորությամբ:

Հասնելով բուժառուի տուն, երբ բուժակը փորձել է անցնել իր աշախատանքի կատարմանը՝ զննելով պացիենտին, վերջինս հարձակվել է բուժակի վրա, կիրառել բռնություն, անգամ օգտագործել է մոխրաման՝ հարվածելով բուժակի մարմնի տարբեր մասերին և դեմքին:

Բուժակը տեղափոխվել է հիվանդանոց:

ՆԳՆ ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները փորձում են Գյումրու բուժանձնակազմին համոզել, որ դեպքի մասին չբարձրաձայնվի, քանի որ բուժակի նկատմամբ ոտնձգություն կատարողը Ախուրյանի նախկին ոստիկանապետերից մեկի ազգականն է:

Կայքի տեղեկություններով՝ բուժակը 44-օրյա պատերազմի ակտիվ մասնակից:

News.am