2025-02-22 12:32
Լրատվական գործակալություններ
Թրամփն ազդարարել է Ռուսաստանի հետ բանակցությունների նոր փուլի և շուտով Ուկրաինայի հետ գործարքի կնքման մասին
Ռուսաստանը ցանկանում է գործարք կնքել։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, տեղեկացրել է Sky News-ը։
Նա տեղեկացրել է, որ բանակցությունները Վաշինգտոնի և Մոսկվայի միջև կսկսվեն երեքշաբթի Սաուդյան Արաբիայում։
Թրամփն ավելացրել է, որ Ուկրաինայի հետ օգտակար հանածոների մաակարարումների մասին գործարքը շուտով կկնքվի։
The Wall Street Journal-ը հայտնել է, որ ԱՄՆ-ը և Ուկրաինան կարող են ստորագրել հանքային ռեսուրսների վերաբերյալ համաձայնագիրն արդեն այսօր։
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայում տեղի են ունեցել ԱՄՆ և Ռուսաստանի բանակցությունները դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով։
News.am