Ֆոն դեր Լյայենը և Անտոնիու Կոշտան եկել են մասնակցելու Կիևի գագաթաժողովին

Ուկրաինա ռուսական ներխուժման երրորդ տարելիցի օրը Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան եկել են մասնակցելու Ուկրաինայի գործընկերների գագաթաժողովին։

Ինչպես տեղեկացրել է ուկրաինական մամուլը, Եվրամիության կենտրոնական մարմինների ղեկավարներին կայարանում դիմավորել են Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը և արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կիրակի կայացած մամուլի ասուլիսում նշել է, որ Ուկրաինայի գործընկերների փետրվարի 24-ի գագաթաժողովին կմասնակցեն 13 երկրների ղեկավարներ, մասնավորապես՝ Հյուսիսային Եվրոպայի երկրներից, ևս 24-ը գագաթաժողովին կմասնակցի տեսակապով։

News.am