Արցախի նախկին ղեկավարության «դատը» Բաքվում հետաձգվել է
Արցախի նախկին ղեկավարության «դատը» հետաձգվել է մինչև փետրվարի 27-ը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Հերթական նիստըպետքէ կայանար փետրվարի 24-ին։ Որպես հետաձգման պատճառնշվում են եղանակային պայմանները։
Արցախի գերեվարված ղեկավարների «դատավարության» նախորդ նիստը տեղի է ունեցել փետրվարի 20-ին։
Հիշեցնենք, որ հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:
Sputnik Արմենիա