2025-02-24 18:14
Լրատվական գործակալություններ
Ֆիդան. Թուրքիան դեմ չէ ՆԱՏՕ-ին՝ Ուկրաինայի ապագա անդամակցությանը
Թուրքական իշխանությունները դեմ չեն ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցությանը, սակայն կոչ են անում պրագմատիկ մոտեցում ցուցաբերել այս խնդրի լուծմանը։ Այս մասին Bloomberg հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
«Մենք դեմ չենք, որ Ուկրաինան ցանկանում է լինել ՆԱՏՕ-ի անդամ, բայց պետք է իրատես լինել»,- նշել է նախարարը։
Ֆիդանը հավելել է, որ Թուրքիայի ղեկավարությունը պաշտոնապես աջակցում է Ուկրաինայի՝ դաշինքի անդամ դառնալուն։
News.am