2025-02-26 15:38
Լրատվական գործակալություններ
Մատվիենկոն առաջիկայում կայցելի Թուրքիա
Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն այս շաբաթ կայցելի Թուրքիա, հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցել է «ՌԻԱ Նովոստին»։
«Մենք ողջունում ենք միջխորհրդարանական փոխանակումների ակտիվացումը... Օրերս՝ այս շաբաթ, մեր Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով կլինի Անկարայում»,- ասել է նա Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
News.am