2025-02-27 15:50
Լրատվական գործակալություններ
Մատվիենկոն հանդիպում կունենա Էրդողանի հետ Ստամբուլում
Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը նախատեսված է Ստամբուլում, տեղեկացրել է ԴԽ մամուլի ծառայությունը։
Մատվիենկոն, որը գլխավորում է ՌԴ խորհրդարանի վերին պալատի պատվիրակությունը փետրվարի 26-27-ի այցի ժամանակ, Թուրքիայի Հանրապետությունում է պաշտոնական այցով։
«Նախատեսված է Վալենտինա Մատվիենկոյի հանդիպումը Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Ստամբուլում»,- նշել են մամուլի ծառայությունում։
News.am