ՌԴ․ Վրաստանում բողոքի ակցիաների ֆինանսավորումը ԵՄ-ն կատարում է ՀՀ-ում դեսպանատների միջոցով

Վրաստանում բողոքի ակցիաների ֆինանսավորումը ԵՄ-ն կատարում է Հայաստանում եվրոպական երկրների դեսպանությունների միջոցով։ Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության հայտարարության մեջ։

Հետախուզական ծառայությունը նշել է, որ Վրաստանում ԵՄ ներկայացուցչությունը հակակառավարական ակցիաների յուրաքանչյուր մասնակցի վճարում է մինչև 120 եվրո:

Ընդհանուր առմամբ, Բրյուսելը ներկայում փորձում է Վրաստանում հակակառավարական տրամադրություններ ձևավորել բլոգերների, լրագրողների, ՏՏ մասնագետների և ռուս ռելոկտանտների շրջանում։ Այդ նպատակով բլոգերներին պատրաստ են հատկացնել մինչև 50 հազար եվրո։

«Եվրոպական չինովնիկները մտադիր են ակտիվացնել բողոքի ցույցերը և իշխող «Վրացական երազանքին» ընդդիմադիր կուսակցություններից «միասնական բռունցք» ձևավորել», - հավելել է ռուսական հատուկ ծառայությունը:

Հիշեցնենք, որ Վրաստանի և ԵՄ-ի հարաբերությունները վատթարացել են 2024 թվականին. իր որոշումների պատճառով Թբիլիսին աստիճանաբար ավելի հաճախակի է քննադատվում Եվրամիության առաջնորդների կողմից։ Հարաբերությունները հատկապես լարվել են այն բանից հետո, երբ Վրաստանի իշխանությունները տարեվերջին հայտարարեցին ԵՄ-ին Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունների հարցը մինչև 2028 թվականը օրակարգից հանելու մասին: Դրանից հետո Թբիլիսիում սկսվեցին բողոքի զանգվածային ակցիաներ։

Sputnik Արմենիա