Տեղի կունենա հանրահավաք՝ նվիրված Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների զոհերի հիշատակին
Հայաստանում տեղի կունենա հանրահավաք՝ նվիրված Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների զոհերի հիշատակին։
Փետրվարի 28-ին, ժամը 12.00-ին «Իրավական կամայականության դեմ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հանրահավաք՝ նվիրված Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների զոհերի հիշատակին, որից հետո ակցիայի մասնակիցները կգնան Հայաստանում ՄԱԿ գրասենյակի մոտ։
Այստեղ ժամը 15.00-ին տեղի կունենա Բաքվում անօրինաբար պահվող պատանդների աջակցության և ի նշան միջազգային հանրության հանցավոր լռության և անտարբերության դեմ բողոքի ակցիա։
Հիշեցնենք, որ 1988թ. փետրվարի 27-28-ին Սումգայիթ քաղաքում, որը 25 կիլոմետր է հեռու Բաքվից, հանրապետական և կենտրոնական իշխանությունների թողտվությամբ տեղի ունեցան բնիկ հայերի զանգվածային ջարդեր՝ կազմակերպված ադրբեջանցի նացիոնալիստ-ֆաշիստների կողմից։
News.am