2025-02-27 16:59
Լրատվական գործակալություններ
Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս է նշանակվել Իգոր Տիտովը
Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս է նշանակվել Իգոր Տիտովը: Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտգործնախարարությունը։
Տիտովը Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացման գծով առաջատար խմբի ղեկավարն էր։
Հիշեցնենք` Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսի պաշտոնը թափուր էր 2024 թվականի նոյեմբերից` Ռուսլան Կանդաուրովի մահից հետո։
Sputnik Արմենիա