Օսկանյան․ Հայ գերիների Հայաստան վերադառնալու բանալին Փաշինյանի մոտ է
Հայ գերիների Հայաստան վերադառնալու բանալին Նիկոլ Փաշինյանի մոտ է։ Այս մասին այսօր տեսաուղերձի միջոցով հայտարարել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը` պահանջելով ՀՀ վարչապետից դադարեցնել Ադրբեջանի հետ բոլոր տեսակի բանակցությունները։
«Պահանջում եմ, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն անի այսօր, որ ինքը դադարեցնում է Ադրբեջանի հետ բոլոր տեսակի բանակցությունները, ընդհատում է կապերը, մինչև բոլոր հայ գերիների, պատանդների վերադարձը Հայաստան»,– ասել է ՀՀ ԱԳ նախկին նախարարը։
Վարդան Օսկանյանը նաև դիմել է Բաքվում գերևարված Ռուբեն Վարդանյանին` կոչ անելով նրան դադարեցնել հացադուլը, քանի որ նրա կյանքը լրջորեն վտանգված է։
«Ես կցանականայի, որ նա դադարեցնի իր հացադուլը: Սա միայն իմ ցանկությունը չէ, իր շրջապատից տարբեր մարդիկ դիմել են իրեն այս հարցով: Եթե նա շարունակի հացադուլը, կյանքը լրջորեն վտանգված կլինի»,– ասել է նա:
Sputnik Արմենիա