Թուրքիայում ցմահ ազատազրկված Աբդուլլահ Օջալանը կողմնակիցներին կոչ է արել վայր դնել զենքը
Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, որը ցմահ ազատազրկված է թուրքական բանտում, իր կողմնակիցներին կոչ է արել վայր դնել զենքը և ցրել ՔԱԿ-ը: Տեղեկությունը հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Իր ուղերձում նա կոչ է արել դադարեցնել թուրքական պետության դեմ զինված պայքարը։
«Ես ինձ վրա եմ վերցնում զինաթափման այս կոչի պատմական պատասխանատվությունը։ Համագումար անցկացրեք և պետությանն ու հասարակությանն ինտեգրվելու վերաբերյալ որոշումներ կայացրեք: Բոլոր խմբերը պետք է վայր դնեն զենքը, իսկ ՔԱԿ-ը պետք է լուծարվի», - հայտարարել է նա։
Հիշեցնենք, որ Քրդստանի աշխատավորական կուսակցության հիմնադիրն ու առաջնորդը 1999 թվականից ցմահ ազատազրկված է Մարմարայի ծովի հարավարևելյան մասում գտնվող Իմրալի կղզու բանտում: Քրդստանի աշխատավորական կուսակցությունն արգելված է Թուրքիայում։
Sputnik Արմենիա