2025-02-28 20:03
Լրատվական գործակալություններ
Վաշինգտոնը համաձայնություն է տվել, որ Դարչիևը ԱՄՆ-ում Ռուսաստանի նոր դեսպան նշանակվի
ԱՄՆ-ն Հյուսիսային Ատլանտիկայի դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Դարչիևին ԱՄՆ-ում ՌԴ դեսպան նշանակելու ագրեմանը փոխանցել է Ռուսաստանի Դաշնությանը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ արտգործնախարարությանը։
«Ամերիկյան կողմը փոխանցել է Ռուսաստանի ԱԳՆ Հյուսիսային Ատլանտիկայի դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Դարչիևին Ամերիկայի Միացյալ Նահանգներում Ռուսաստանի Դաշնության նոր արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու ագրեմանը», - ասված է գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Դարչիևը ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոն կմեկնի մոտ ապագայում։
Sputnik Արմենիա