2025-03-03 18:21
Լրատվական գործակալություններ
Գերմանիայում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ. կա երկու զոհ, 25 վիրավոր
Մանհեյմի կենտրոնում (Բադեն-Վյուրտեմբերգ, Գերմանիա)՝ Galeria Kaufhof խանութի մոտ, սև ամենագնացը մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ։ Վարորդին, ինչպես հայտնի է դարձել Bild-ին, ոստիկանությունն արդեն բերման է ենթարկել, նրա դրդապատճառները դեռևս անհայտ են։
25 վիրավորներից առնվազն 15-ի վիճակը ծանր է, BILD-ին հայտնել է անվտանգության ուժերի աղբյուրը։
Ոստիկանությունը տեղի բնակիչներին կոչ է արել խոշոր գործողության պատճառով խուսափել քաղաքի կենտրոնից:
Rheinpfalz թերթը հավելում է, որ Մանհեյմի համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում արտակարգ տագնապ է հայտարարվել։
News.am