2025-03-04 09:29
Լրատվական գործակալություններ
Էրդողան․ Սպասում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մնայուն խաղաղության պայմանագրին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է Հարավային Կովկասից և անդրադարձել Հայաստան–Ադրբեջան հակամարտությանը։
Թուրքական DHA գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը դիվանագետների հետ Ռամադանի ընթրիքին նվիրված հանդիպմանը խոսել է տարածաշրջանի զարգացումներից։
Էրդողանն անդրադարձել է նաև Հարավային Կովկասին՝ նշելով, թե Թուրքիան ջանքերը մեծացրել է Հարավային Կովկասում բարգավաճում և կայունություն ապահովելու համար։ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հետ կապված, Էրդողանը շեշտել է, թե սպասում են Հայաստանի և Ադրբեջանի միջև մնայուն խաղաղության համար պայմանագրին։
News.am