Ֆոն դեր Լյայենն առաջարկել է ԵՄ վերազինման պլան 800 մլրդ եվրո բյուջեով
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը նամակ է ուղարկել ԵՄ 27 երկրների ղեկավարներին, որում ներկայացրել է 800 մլրդ եվրո բյուջեով միության վերազինման իր ծրագիրը, ինչպես նա ասել է լրագրողներին Բրյուսելում, պլանը կքննարկվի մարտի 6-ին Բելգիայի մայրաքաղաքում կայանալիք ԵՄ արտակարգ գագաթաժողովում:
«ԵՄ վերազինման պլանը կարող է մոբիլիզացնել շուրջ 800 մլրդ եվրո պաշտպանական ծախսեր՝ ապահով և դիմացկուն Եվրոպայի համար»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ պլանը բաղկացած է հինգ կետից։ Ֆոն դեր Լյայենն առաջարկում է ԵՄ երկրներին 1,5 տոկոսով ավելացնել պաշտպանության ընթացիկ ծախսերը՝ զենքի արտադրության համար 650 մլրդ եվրո հավաքելու համար։ Բացի այդ, Եվրահանձնաժողովը մտադիր է ներգրավել 150 մլրդ եվրո՝ ԵՄ-ում ՀՕՊ համակարգերի և Ուկրաինայի համար զենքի արտադրության համար, վարկերի տեսքով։
News.am