Այգավանի բենզալցակայանում պայթյունից տուժել է 3 անձ. 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Արարատի մարզի Այգավան գյուղի մոտակայքում՝ բենզալցակայանում, տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած 3 քաղաքացի է հոսպիտալացվել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

«Նրանցից երկուսի առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում»,- ասված է հաղորդագրությունում:

Մյուս տուժածի առողջական վիճակը նախնական գնահատվում է ծանր, գտնվում է հետազոտման փուլում:

Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել մարտի 4-ին: Ըստ նախնական տվյալների՝ պայթել է հեղուկ գազի գլանատակառը (մոտ 25 տոննա) կա երկու տուժած։

Sputnik Արմենիա