Գյումրիի արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 6 կուսակցություն և 3 դաշինք

Մարտի 30-ին Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությանը մասնակցելու հայտ է ներկայացրել 6 կուսակցություն և կուսակցությունների 3 դաշինք։ Այս մասին հայտնում է Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։

Կուսակցությունների դաշինքներն են

«Մեր քաղաքը» դաշինք, որի կազմում են «Միացյալ Հայաստան» և «Հայրենիք» կուսակցությունները։ Ցուցակը գլխավորում է Մարտուն Գրիգորյանը։

«Մայր Հայաստան» դաշինքի կազմում են «Ինտելեկտուալ Հայաստան» և «Իմ պայքար, իմ հարենիք» կուսակցությունները։ Ցուցակը գլխավորում է Կարեն Սիմոնյանը։

«Եվրադաշինք»-ի կազմում ընդգրկված են «Հանրապետություն», «Հանուն Հանրապետության» և «Եվրոպական» կուսակցությունները։ Ցուցակը գլխավորում է Լևոն Բարսեղյանը։

Կուսակցություններ

«Հայաստանի կոմունիստական» կուսակցություն, ցուցակը գլխավորում է Վարդան Ղուկասյանը։

«Իմ հզոր համայնք» կուսակցություն, ցուցակը գլխավորում է Ռուբեն Մխիթարյանը։

«Հայաստանի աշխատավորական–սոցիալիստական» կուսակցություն, ցուցակը գլխավորում է Արտյոմ Թումանյանը։

«Ապրելու երկիր» կուսակցություն, ցուցակը գլխավորում է Կարեն Մալխասյանը։

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն, ցուցակը գլխավորում է Արտյոմ Ղարաղազարյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, ցուցակը գլխավորում է Սարիկ Մինասյանը։

Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացնել մինչև մարտի 5-ը՝ ժամը 18.00-ն։