Արցախի ՊՆ նախկին փոխնախարար Դավիթ Մանուկյանն առաջին անգամ Բաքվում ցուցմունք է տվել

Արցախի ՊՆ նախկին փոխնախարար, գեներալ–մայոր Դավիթ Մանուկյանը Բաքվի դատարանում առաջին անգամ ցուցմունք է տվել։

Ադրբեջանական ԶԼՄ–ները հայտնում են, որ Մանուկյանն իբր ընդունել է իր «մեղքը»` հայտնելով, որ մասնակցել է Առաջին և Երկրորդ արցախյան պատերազմներում Ադրբեջանի բանակի դեմ տարվող մարտերին։

Մանուկյանը հայտարարել է նաև, որ իր մոտ եղած զենքը, որը հետագայում հայտնաբերվել է իր տանը, հաշվառված է եղել ՀՀ ոստիկանությունում։

Նա նաև ասել է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ իր մեքենան վնասվել է «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքից, ինչի հետևանքով էլ իր վարորդն է վիրավորվել, բայց ինքը չի տուժել, քանի որ մեքենայից 20 մ հեռավորության վրա է եղել։

Sputnik Արմենիա