Դատարանն արդարացրել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն արդարացվել է։ Այս մասին սոցցանցում հայտնել է ՀՀ նախկին փոխոստիկանապետ, իրավաբան Հովհաննես Քոչարյանը։

Ավելի վաղ Բագրատյանին մեղադրանք էր առաջադրվել 2023 թվականի ապրիլի 4-ին Հայաստանի խորհրդարանի շենքի մոտ «Միասին» շարժման կազմակերպած հանրահավաքում բռնության կոչեր անելու համար։

Իր ելույթում Բագրատյանը, մասնավորապես, ասել է. «Ձեր ուժով, հզորությամբ հեռացրեք այս իշխանությունը։ Սա ի՞նչ ինքնասպանություն է, որ գործում է ազգը»։

Sputnik Արմենիա