Քննարկվել է մի շարք կառույցների հուշարձանի կարգավիճակ տալու հարցը

ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա երկրորդ նիստում քննարկվել է մի շարք պատմամշակութային օբյեկտների՝ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը։ Փորձագիտական եզրակացությամբ հուշարձանի կարգավիճակ կշնորհվի 9 կառույցի։ Հայտնում են նախարարությունից:

Հանձնաժողովի որոշմամբ՝ տեղական նշանակության նորահայտ հուշարձանների կարգավիճակ է տրվել ներքոնշյալ օբյեկտներին՝

- Երևանի Մ Բաղրամյան պողոտա 6 հասցեի բնակելի տունը (1947 թ.),

- Երևանի Մ Բաղրամյան պողոտա 9 հասցեի բնակելի տունը (1945-1950 թթ.)

- Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դրոյի փողոց 2/3 հասցեի «Զեյթունցիներ» հարթաքանդակների համալիրը (1985-1986 թթ),

- Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում գտնվող հնձանը (19-րդ դ վերջ- 20-րդ դ. սկիզբ),

- Կոտայքի մարզի Կամարիս գյուղի մատուռ Սբ Սարգիս (19-րդ դ):

Հանրապետական նշանակության հուշարձանների կարգավիճակ են ստացել՝

- Արարատի մարզի Վեդի քաղաքի դամբարանադաշտը (մ.թ.ա. 1-ին հազ. սկիզբ),

- Դաշտաքար գյուղի բնակատեղին (մ.թ.ա. 3-1-ին դդ.),

- Ուրցաձոր գյուղի գյուղատեղին (մ.թ.ա. III հազ., միջնադար),

- Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղի Վիմափոր եկեղեցին (13-14-րդ դդ

Միաժամանակ քննարկվել են նաև Արարատի մարզի Վեդի քաղաքի դամբարանադաշտ (Ք.ա. 1-ին հազ. սկիզբ երկաթե դար), Կոտայքի մարզի Կամարիս գյուղի Սբ Սարգիս մատուռի (19-րդ դ.), Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղի Վիմափոր եկեղեցի, (13-14-րդ դդ) և ևս 22 այլ նորահայտ հուշարձանների պահպանական գոտիների նախագծեր։

Ընդունելի համարված բոլոր նախագծերը, ըստ սահմանված կարգի, կուղարկվեն համայնքների ղեկավարների և տարածքային կառավարման պետական մարմինների համաձայնեցմանը, որից հետո կհաստատվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից։

News.am