Թրամփի հատուկ բանագնաց․ Ուկրաինայի հետ կքննարկվի վեցամսյա հրադադարի հնարավորությունը

Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ Ուկրաինայի ներկայացուցիչների հետ հանդիպմանը կքննարկի վեցամսյա հրադադարի մասին, հայտնում է Channel 24-ը՝ հղում անելով Fox News-ին։

Նա հայտնել է, որ Միացյալ Նահանգների և Ուկրաինայի հանդիպման օրակարգում կներառվեն պատերազմի կարգավորման համաձայնագրի հիմնական դրույթները և վեցամսյա զինադադարը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ հաջորդ շաբաթ Սաուդյան Արաբիայում տեղի կուենենա Ուկրաինայի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հանդիպումը։

News.am