ԱԳՆ․ ԱՄՆ-ի դեմ Չինաստանի պատասխան քայլերը չեն ուշանա
Միացյալ Նահանգները չպետք է բարությանը պատասխանի վիրավորանքով, առավել ևս՝ կոպիտ մաքսատուրքերի քայլերով, ուրբաթ ասել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին՝ մեկնաբանելով չինական ապրանքների վրա հավելյալ մաքսատուրքեր սահմանելու ԱՄՆ որոշումը՝ օգտագործելով ֆենտանիլի խնդիրը որպես պատրվակ։
Ամերիկայում ֆենտանիլի չարաշահումը Միացյալ Նահանգների խնդիրն է, որով ամերիկացիները պետք է ինքնուրույն զբաղվեն, ասել է Վան Ին, հաղորդում է Xinhua-ն:
Չինաստանը միշտ վճռական է եղել թմրամիջոցների ապօրինի շրջանառության և արտադրության դեմ պայքարում և ժամանակակից աշխարհում ամենախիստ և համապարփակ հակաթմրամիջոցների քաղաքականություն ունեցող երկիրն է, ընդգծել է Վան Ին:
Նա նշեց, որ դեռ 2019 թվականին Չինաստանը, ամերիկյան կողմի խնդրանքով, աշխարհում առաջինն էր, որը խիստ հսկողություն մտցրեց ֆենտանիլի հետ կապված բոլոր նյութերի նկատմամբ։
«Տեսնենք, թե ինչ են շահել ամերիկացիները տարիներ շարունակ մաքսատուրքերից և առևտրային պատերազմներից: Ի՞նչ եղավ բացասական հաշվեկշռի հետ։ Պակասե՞լ է, թե՞ հակառակը։ Ինչ վերաբերում է արտադրության մրցունակությանը: Այն ուժեղացե՞լ է, թե՞ հակառակը։ Ինչպե՞ս են գործերը գնաճի հետ կապված: Արդյո՞ք այն ավելի լավն է դարձել: Ինչպիսի՞ն է մարդկանց կյանքը: Արդյո՞ք այն ավելի լավն է դարձել: ԱՄՆ-ի հետ մեր առևտրային հարաբերությունները կառուցված են փոխադարձ և պարիտետի հիման վրա։ Համագործակցությունը բերում է փոխադարձ օգուտների, և եթե ոչ ադեկվատ քայլերը դադարեցվեն, Չինաստանը չի դանդաղի արձագանքելու հարցում»,- նշել է Վան Ին։
News.am