Իրանցի հոգևորականը քարոզի ժամանակ Թուրքիայի արտգործնախարարին կոչ է արել ներողություն խնդրել

Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի ղեկավարի պաշտոնակատար Սեյյեդ Մոհամմադ Խաթամին կտրուկ է արձագանքել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի՝ Իրանի դեմ վերջին հայտարարություններին, գրում է Mehr-ը։

Նա քննադատել է Թուրքիայի արտգործնախարարին, որն Իրանին առաջարկել է հրաժարվել իր տարածաշրջանային քաղաքականությունից։

Խաթամին Թուրքիայի արտգործնախարարին կոչ է արել ներողություն խնդրել նման հայտարարությունների համար և խուսափել դրանք կրկնելուց՝ հայտարարելով, որ դա կբխեր Թուրքիայի շահերից:

«Իրանի քաղաքականությունը բարիդրացիական է, և մենք մտադիր չենք հակամարտել մեր հարևանների հետ, և դա հստակ նշված է մեր Սահմանադրության մեջ», -ասել է նա։

Քահանան իր քարոզում միաժամանակ դատապարտել է ԱՄՆ-ին և եվրոպական «եռյակին»՝ Իրանի դեմ ԱԷՄԳ-ի միջոցներով սպառնալիքի համար։

«Ավելի քան 45 տարի դուք այդ սխալները թույլ եք տվել առանց որևէ օգուտ քաղելու, և հետագայում դրանցից ոչ մի օգուտ չեք քաղելու»,- նշել է Խաթամին։

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը և Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը սուր քննադատության էին ենթարկել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի՝ Al Jazeera-ին տված հարցազրույցում արած արտահայտությունը, ըստ որոնց նա հայտարարել էր, թե Իրանը հսկայական ռեսուրսներ է ծախսել «հանուն տարածաշրջանում իր նվաճումների»։

Դա հանգեցրել է փոխադարձ միջոցների. Իրանը կանչեց Թուրքիայի դեսպանին իր արտգործնախարարություն, իսկ Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ։

News.am