Թրամփը հայտարարել է, որ դիտարկում է ՌԴ-ի դեմ լրացուցիչ «լայնածավալ» պատժամիջոցների կիրառման հնարավորությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դիտարկում է Ռուսաստանի դեմ լրացուցիչ «լայնածավալ» պատժամիջոցների կիրառման հնարավորությունը:
«Հիմնվելով այն փաստի վրա, որ Ռուսաստանը ներկա պահին «հարվածներ է հասցնում» Ուկրաինային մարտի դաշտում, ես խստորեն դիտարկում եմ Ռուսաստանի դեմ լայնածավալ բանկային պատժամիջոցների, մաքսային պատժամիջոցների սահմանման հնարավորությունը, քանի դեռ հրադադարը և ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՉԵՆ ՍՏՐՈԳՐՎԵԼ: Ռուսաստանին և Ուկրաինային կոչ եմ անում հենց հիմա նստել բանակցությունների սեղանի շուրջ, քանի դեռ ուշ չէ։ «Շնորհակալություն»,- գրել է ԱՄՆ նախագահը Truth սոցիալական ցանցում։
Հիշեցնենք, որ փետրվարի վերջին Թրամփը մեկ տարով երկարաձգել էր Ռուսաստանի դեմ նախկինում կիրառված մի շարք պատժամիջոցների գործողության ժամկետը։
Սպիտակ տան տվյալներով՝ հակառուսական սահմանափակումները երկարաձգվել են՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի առնչությամբ։
Այս որոշումը վերաբերում է, մասնավորապես, 2014-2022 թվականներին կիրառված պատժամիջոցներին։ ԱՄՆ նախագահներ Բարաք Օբաման, Ջո Բայդենը և անձամբ Թրամփը՝ իր առաջին նախագահական ժամկետում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության համաձայն՝ պատժամիջոցները կերկարաձգվեն 2025 թվականի մարտի 6-ից հետո։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահն իր կաբինետի առաջին նիստի ժամանակ բացառել էր Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկման հնարավորությունը մինչև Ուկրաինայում պատերազմի ավարտի խաղաղ համաձայնագրի կնքումը։
Միևնույն ժամանակ, բառացիորեն այսօր՝ մարտի 7-ին, ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, ելույթ ունենալով Նյու Յորքի տնտեսական ակումբում, Ջո Բայդենի նախորդ վարչակազմի օրոք ռուսական էներգետիկ արդյունաբերության դեմ կիրառված պատժամիջոցներն անվանել է «խայտառակ թույլ»:
News.am