Արաղչի․ Ճնշման պայմաններում Իրանն ԱՄՆ-ի հետ ուղղակի բանակցություններ չի վարի
Իրանն ուղղակի բանակցությունների մեջ չի մտնի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ շարունակվում է Թեհրանի նկատմամբ առավելագույն ճնշման և սպառնալիքների ամերիկյան քաղաքականությունը: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին՝ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին ուղղված նամակի մասին ԱՄՆ նախագահի հայտարարության ֆոնին։
Այսօր Թրամփը հայտարարել էր, որ նամակ է հղել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին, և կնախընտրեր իրանական միջուկային ծրագրի հարցով Թեհրանի հետ գործարք կնքել:
«Մենք ոչ մի ուղղակի բանակցությունների մեջ չենք մտնի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ նրանք շարունակում են առավելագույն ճնշման քաղաքականությունն ու սպառնալիքները», - «Ֆրանս Պրես» գործակալությանը հայտարարել է Արաղչին:
Ավելի վաղ Թրամփը հրամանագիր էր ստորագրել Իրանի դեմ առավելագույն ճնշում գործադրելու մասին՝ միաժամանակ հույս հայտնելով, որ ԱՄՆ-ը ստիպված չի լինի հաճախ օգտվել դրանից:
Sputnik Արմենիա