Լաթաքիայում հայերին հրահանգվել է տանից դուրս չգալ

Սիրայի Լաթաքիա քաղաքում երեկ և այսօր լարված իրավիճակ է։ Քաղաքում բախումներ են ընթանում, հայերն իրենց տներից աղմուկ են լսում, բախումների ձայներ, բայց մանրամասն լրատվությունչուն չունեն։ Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրեց հայկական «Գանձասար» պարբերականի Լաթաքիայի թղթակից Նաիրի Կարապետյանը՝ նշելով , որ հայ համայնքի պատասխանատուները հրահանգել են բնակիչներին տանից դուրս չգալ, փակ են հայկական դպրոցներն ու եղեղեցին՝ որպես ապահովության միջոց։

Նրա փոխանցմամբ՝ բախումների մասին տեղեկանում են այնքանով, որքանով հաղորդվում է արաբական հեռուստաալիքներով, և տանից լսում են դրսից եկող ձայները։

«Անվտանգային ուժերը փորձում են իրավիճակը կարգավորել, այս գիշերվանից մինչև առավոտյան 10-ը հայտարարված էր պարետային ժամ, բայց հետո այն երկարաձգվեց մինչև երեկոյան ժամը 9-ը։ Հայերս սպասում ենք իրավիճակի հանդարտվելուն»,- նշեց մեր գործընկերը՝ ավելացնելով, որ հայկական դպրոցներն ու եկեղեցին կբացվեն, երբ վստահ լինեն, որ խաղաղ է։

Երեկ կեսգիշերից Սիրիայի բոլոր նահանգներում իրավիճակը լարվել է։

«Տեղեր կան, որ պարզապես ժողովուրդն է զորակցական ցույցերի դուրս եկել՝ իշխանություններին աջակցելու համար, տեղեր կան, որ ուղղակի ջարդեր են եղել, բայց Հալեպում իրավիճակը հանգիստ է» , - այս մասին «Փաստինֆո» -ին հայտնեց Սիրիայում իշխանափոխությունից հետո լուծարված խորհրդարանի հայ համայնքի պատգամավոր Մարիա Գաբրիելյանը։