Եվգենի Պետրոսյանը շտապ հոսպիտալացվել է
Հումորիստ և հեռուստահաղորդավար, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Եվգենի Պետրոսյանը շտապ հոսպիտալացվել է Մոսկվայում։ Նրա մոտ ախտորոշվել է աղեստամոքսային արյունահոսություն։ Այս մասին հայտնում է SHOT տելեգրամյան ալիքը։
Նշվում է, որ Պետրոսյանն այսօր առավոտյան իրեն վատ է զգացել, և նրա ընտանիքը շտապօգնություն է կանչել։
«79-ամյա արտիստն այժմ վերակենդանացման բաժանմունքում է, բժիշկները նրան նախապատրաստում են վիրահատության և փորձում կայունացնել վիճակը»,-գրել է SHOT–ը։
Պետրոսյանի կինը՝ Տատյանա Բրուխունովան, հրաժարվել է մեկնաբանություն տալ։
Նշենք, որ 2024 թվականին Եվգենի Պետրոսյանը երկու անգամ շտապ հոսպիտալացվել էր։ Մայիսին նրա ինքնազգացողությունը վատացել էր Խամովնիկիի սեփական բնակարանում, իսկ փետրվարին Պետրոսյանը նախաբազկի տեղաշարժով կոտրվածք էր ստացել։
Հավելենք, որ 2019–ի դեկտեմբերին Եվգենի Պետրոսյանն ամուսնացավ իր երիտասարդ օգնական Տատյանա Բրուխունովայի հետ։
2020-ի մարտի 13-ին ծնվեց նրանց որդին` Վահանը։ 2024 թվականին հայտնի դարձավ, որ Եվգենի Պետրոսյանը կրկին հայր է դարձել: Պետրոսյանի կինը՝ Տատյանա Բրուխունովան ընտանեկան լուսանկար էր հրապարակել, որտեղ նա գրկել էր նորածին դստերը։
Եվգենի Պետրոսյանն առաջին ամուսնությունից նաև մի դուստր ունի` Վիկտորյան, որը ծնվել է 1968 թվականին։
Sputnik Արմենիա