2025-03-08 15:36
Լրատվական գործակալություններ
Անհետ կորած զինծառայողների ծնողները ակցիա են իրականացնում կառավարության դիմաց
Անհետ կորած զինծառայողների ծնողներն այսօր՝ մարտի 8-ին, բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի մոտ:
Քանի որ այսօր մարտի 8-ն է, այս անգամ ակցիային միացել են անհետ կորածների մայրերը:
Հիշեցնենք, որ 2 օր առաջ նրանց ընդունել էր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Հանդիպումը շատ բուռն էր անցել, դրսից լսվել էին գոռգոռոցների ձայներ: Ծնողները վրդովված էին, որ Անդրանիկ Քոչարյանը ավելի վաղ հայտարարել էր, որ իշխանություններն ամեն ինչ անում են անհետ կորածների մասունքները գտնելու ուղղությամբ: Նրանք պնդում են, որ քանի դեռ իրենց որդիների մարմինները գտնված չեն, նրանք ողջ են և պետք է փնտրել ողջերին, ոչ թե մասունքները:
News.am