ԱՄՆ պետքարտուղարը մարտի 10-12-ը Սաուդյան Արաբիայում կբանակցի ուկրաինական կողմի հետ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մարտի 10-12-ը կմեկնի Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաք՝ ուկրաինացի գործընկերների հետ բանակցությունների համար, որպեսզի առաջ տանի ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու ԱՄՆ նախագահի նպատակը, ասվում է Պետդեպարտամենտի խոսնակ Թեմմի Բրյուսի հաղորդման մեջ:
Հաղորդման համաձայն, Մարկո Ռուբիոն Ջիդդայում կհանդիպի նաև Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդի հետ՝ տարածաշրջանում ընդհանուր շահերն առաջ մղելու և ամերիկասաուդյան հարաբերությունների ամրապնդման ուղիները քննարկելու համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ վարչակազմը տարբեր մակարդակներով հայտարարել էր Ջիդդայում առաջիկա բանակցությունների մասին։
Բացի այդ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ վիճաբանությունից հետո հայտարարել էր, որ նախապատրաստվում է հաջորդ հանդիպումը։
News.am