SIPRI․ Զենքի եվրոպական ներմուծումը 2020-2024թթ. ավելացել է 155 տոկոսով

Խաղաղության խնդիրների հետազոտման Ստոկհոլմի միջազգային ինստիտուտը (SIPRI) հրապարակել է զեկույց 2020-2024թթ. սպառազինությունների համաշխարհային առևտրի վիճակի մասին։ Նշվել է, որ եվրոպական ռազմական ներմուծումն այդ ընթացքում ավելացել է 155 տոկոսով 2015-2019թթ. համեմատ, որպես Ուկրաինայում հակամարտության և ԱՄՆ ապագա քաղաքականության անորոշության պատասխան։

Համաշխարհային վաճառքում Միացյալ Նահանգների մասնաբաժինն ավելացել է մինչև 43 տոկոս, իսկ ռուսական արտահանումը կրճատվել է 64 տոկոսով, տեղեկացրել է SIPRI-ն: Սպառազինությունների ընդհանուր վաճառքը հիմնականում մնացել է նույնը, ինչ 2015-2019թթ., ինչպես նաև 2010-2014թթ., սակայն 18 տոկոսով ավելի են եղել, քան 2005-2009թթ.։ Եվրոպական և երկու Ամերիկաների ներմուծման աճը ​​հավասարակշռվել է այլ տարածաշրջաններում ռազմական գնումների նվազմամբ:

Աշխարհում 2020-2024թթ. զենքի 10 լավագույն արտահանողների SIPRI-ի ցուցակը նույնն է, ինչ 2015-2019թթ., ընդ որում՝ առաջին հնգյակում են ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Ռուսաստանը, Չինաստանը և Գերմանիան: Սակայն Ռուսաստանի Դաշնությունը, գլոբալ 7,8 տոկոս մասնաբաժնով, տեղափոխվել է երրորդ տեղ՝ Ֆրանսիայից հետո (9,6 տոկոս), իսկ Իտալիան (4,8 տոկոս) 10-րդից հայտնվել է 6-րդ տեղում։

Զենքի խոշոր արտահանողների թվում Չինաստանը 2020-2024թթ. չորրորդ տեղում էր՝ գլոբալ ծավալի 5,9 տոկոս մասնաբաժնով։ Զեկույցի հեղինակները նշել են, որ չնայած իր արտադրանքը գովազդելու Չինաստանի ջանքերին՝ շատ խոշոր ներկրողներ հրաժարվում են գնել այն քաղաքական նկատառումներով։

News.am