Պեսկով․ ՌԴ և ԱՄՆ հարաբերությունների վերականգնումն առայժմ միայն նախնական փուլում է

Երկար ու դժվար ճանապարհ է սպասվում Ռուսաստանին և ԱՄՆ-ին, մինչ երկու երկրները կվերականգնեն հարաբերությունները։ Ճեպազրույցում այսպիսի գնահատական ​​է տվել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցել է ՏԱՍՍ-ը։

«Մենք գտնվում ենք մեր երկկողմ հարաբերությունների վերականգնման սկզբնական փուլում։ Սպասվում է երկար և դժվար ճանապարհ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

«Համենայն դեպս, երկու նախագահները քաղաքական կամք են հայտնել այդ ուղղությամբ»,- նշել է Պեսկովը և ավելացրել, որ ԱՄՆ նախագահը «բավական կառուցողական է, որպեսզի երկխոսություն լինի, լուծվեն խնդիրները»։

Փետրվարի 12-ի զրույցում Պուտինը և Թրամփը քննարկել են իրավիճակը երկու երկրների հարաբերություններում, և զարգացնելով զրույցի թեման՝ փետրվարի 18-ին Էր Ռիադում ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև կայացել են բանակցություններ բարձր մակարդակով։ Դրանցում Մոսկվայի և Վաշինգտոնի ներկայացուցիչները պայմանավորվել են սկզբի համար կարգավորել երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքը։ Փետրվարի 28-ին ԱՄՆ-ը համաձայնել է ՌԴ նոր դեսպանի նշանակմանը Վաշինգտոնում։

News.am